«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել պարագվայական «Սերո Պորտենյոյի» պաշտպան Դիեգո Լեոնին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Մանչեսթեր Յունայթեդը» 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։
Լեոնը «Սերո Պորտենյոյի» կազմում 33 խաղում 4 գոլ է խփել։