Logo

Կլոպը՝ Մանեի և Սալահի մասին. «Այդ տղաները երբեք չեն խնդրել հանգստյան օր»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:01 / 06.02.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն առանց լուրջ հոգնածության կվերադառնան  Աֆրիկայի գավաթի խաղարկությունից:

«Երկուսն էլ հիանալի մրցաշար են անցկացնում: Կօգնեմ նրանց, երբ վերադառնան: Այդ տղաներն իսկական մարտիկ են ու երբեք չեն խնդրել հանգստյան օր: Չեմ կասկածում, որ ձգտելու են խաղալ «Լեսթերի» դեմ: Այնուամենայնիվ, կքննարկենք, թե ինչ պետք է անել «Լիվերպուլի» խաղային ռիթմին վերադառնալու համար»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 23:00-ին, Աֆրիկայի գավաթի եզրափակիչում մրցելու են հենց Մանեի և Սալահի հավաքականները՝ Սենեգալն ու Եգիպտոսը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա