Logo

Աղբյուր. Մոտան հեռանալու համար «Նոային» վճարել է իր իսկ հրաժարագինը՝ ավելի քան 100 հազար եվրո

18:00 / 09.07.2025Ֆուտբոլ
null

Ռուի Մոտան «Լուդոգորեց» տեղափոխվելու համար «Նոային» վճարել է 100 հազար եվրո հրաժարագին, տեղեկացնում է ինսայդեր, Fast Sports-ի մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը։

Բուլղարական ակումբն այդ գումարը պորտուգալացի մասնագետին կվերադարձնի պայմանագրով նախատեսված պարգևավճարներով։

Հիշեցնենք, որ Ռուի Մոտայի գլխավորությամբ «Նոան» դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Մոտայի հեռանալուց հետո «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Սանդրո Պերկովիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ