Logo

Մարադոնայի որդի. «Հորս ու Մեսիին համեմատում են միայն ֆուտբոլից չհասկացողները»

12:09 / 23.11.2022Ֆուտբոլ
Մարադոնայի որդի

Դիեգո Արմանդո Մարադոնա կրստերը, որը արգենտինացի լենգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին է, մեկնաբանել է աշխարհի առաջնության մեկնարկային տուրում Արգենտինայի հավաքականի կրած պարտությունը Սաուդյան Արաբիայից (1-2), ինչպես նաև խոսել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:

«Հորս ու Մեսիին համեմատում են միայն ֆուտբոլից չհասկացողները: Մենք խոսում ենք երկու տարբեր մոլորակների մասին, բայց ես չեմ ցանկանում միանգամից քննադատել Մեսիին:

Այս պարտությունից հետո դատարկության զգացողություն է մոտս: Դժվար է հավատալ տեղի ունեցածին: Սաուդյան Արաբիային պարտվելը խենթություն է, բայց ֆուտբոլում պատահում է, որ պարտվում ես ավելի թույլ մրցակիցների»,- Մարադոնայի որդու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան 1986-ին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին լեգենդար ֆուտբոլիստը մահացել էր 60 տարեկանում։

Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային տուրից հետո C խմբում առաջատարը Սաուդյան Արաբիան է, որը վաստակել է 3 միավոր: Մեքսիկայի ու Լեհաստանի հավաքականները մեկական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Արգենտինան առանց միավորի վերջին տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ