Logo

Marca. «Բարսան» մտադիր է կենտրոնական պաշտպան ձեռք բերել

12:54 / 06.12.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» կարող է ձմռանը նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերել, հայտնում է Marca-ն։

«Բլաուգրանան» այդ քայլին կդիմի, եթե ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոն չհաղթահարի հոգեբանական խնդիրները։

«Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղում (0-3) կարմիր քարտ ստանալուց հետո հայտնի դարձավ, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը հոգեբանական ծանր վիճակում է և ի վիճակի չէ կատալոնական ակումբին օգնելուն։ Նա արդեն բաց է թողել «Ալավեսի» (3-1) և Մադրիդի «Աթլետիկոյի» (3-1) դեմ Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները։

Ստեղծված իրավիճակում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կենտրոնական պաշտպանի դիրքում հաճախ դաշտ է դուրս բերում Ժերար Մարտինին։

Չնայած Ֆլիկը գոհ է Մարտինի ու մյուս պաշտպանների խաղից, «Բլաուգրանան» պատրաստ է ձմռանը կազմն ապրապնդելու տարբերակներ դիտարկել։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ