Logo

Մարկ Ցուկերբերգի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:30 / 31.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Մարկ Ցուկերբերգ-ֆիլմ

Բրիտանական Sky հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ կնկարահանի Facebook-ի և Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կյանքի մասին, հաղորդում է Deadline-ը: 

Ֆիլմի նախնական անվանումը «Ցուկերբերգ. Մետավերսի արքա» է, տևողությունը՝ 90 րոպե: Ֆիլմը կհամատեղի արխիվային կադրերը և բացառիկ հարցազրույցները Ցուկերբերգի մտերիմ մարդկանց հետ: 

Ռեժիսորը Նիք Գրինն է, որը նախկինում նկարահանել է պատմական վավերագրական ֆիլմեր Մեծ Բրիտանիայի պատմության, Հին Հռոմի, թագավորական ընտանիքի և Պուտինի մասին:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Facebook-ի ստեղծման և Ցուկերբերգի մասին գեղարվեստական ​​ֆիլմ է թողարկվել: Ջեսսի Այզենբերգի գլխավոր դերակատարմամբ ֆիլմն արժանացել է 4 «Ոսկե գլոբուսի» և 50 միլիոն դոլար բյուջեի դեպքում ավելի քան 224 միլիոն դոլար գումար հավաքել կինովարձույթում։

Մարկ Ցուկերբերգ-111

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ