Logo

Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

Հեղինակ
naira-art
00:00 / 19.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
charenc 1 - Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

Մարտիրոս Սարյանն իր հայտնի «Եղիշե Չարենցի դիմանկարը»  ստեղծել է 1923 թվականին:  1924 թվականին այն ցուցադրվել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեում:

Տարիներ անցած, երբ Սարյանից պահանջում են նկարել Իոսիֆ Ստալինին, նա հրաժարվում է՝ պատասխանելով, որ իր սկզբունքներին դեմ է առանց բնորդի դիմանկար ստեղծելը:

1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած 12 դիմանկարները, որտեղ պատկերված էին «ժողովրդի թշնամի» հայտարարված հայ պետական գործիչներն ու մտավորականները:

Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որը գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանն ու Պարգևուհի Սիմոնյանը կտավը թաքցրել են չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ պարզվում է իրողությունը, հուզված Սարյանը որոշում է նկարը` որպես պարգև նվիրել Նշան Մուրադյանին: Գրականագետը հրաժարվում է:

charenc - Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

Եղիշե Չարենցին Սարյանը հաճախ է նկարել

․․․բազմաթիվ ճեպանկարներ է արել, որոնք այսօր  օգտագործվում են գրքերում: Իսկ վերոնշյալ կտավի ստեղծման մասին հետաքրքիր մի հուշ ունի հենց Մարտիրոս Սարյանը.

«Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե՝ «լա՛վ է չէ՞ մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, – իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:

– Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:

Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստել, տրամադրվել է նկարվելու: Նստում է:

Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամբ դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամադրությունը ցրել՝ չի ստացվում: Նայում եմ դեմքին՝ ի՛նքը չի: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, իմիջիայլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:

– Ինչո՞ւ, – հարցնում է զարմացած:

– Չգիտեմ, վաղը գամ:

Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:

– Ոչինչ, – ասում եմ, – գործդ վերցրու հետդ ու արի տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ՝ գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր:

չար 960x1288 - Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

… Լուսիկն (Սարյանի կինը) արագ-արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում  ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»:

Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:

Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս, մտածելով՝ տեսնես փորձն արդյունք տվել է:

… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չարենցն էլ Չարենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան:

charenc23 1 - Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

Տարածված հայկական տիպաժ է: Մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը: Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …

Դիմանակարը դու եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:

– Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, – ասաց, – հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ»:

Չարենցի դիմանկարի հետևի ֆոնի դիմակների մասին էլ, Սարյանը պատմում է հետևյալը.

Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Ի դեպ, Չարենցի դիմանկարի մետաքսե ծաղկազարդ գլխաշորն այսօր թեև մաշված ու գունաթափված է, բայց այն որպես ցուցանմուշ՝ գեղեցիկ ներկայացված է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, իսկ  հայտնի կտավը պահվում ու ցուցադրվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

կարդացեք նաև՝

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն

Իզաբելա Չարենցի հուշերը [Չարենցի կինն ու երեխաների մայրը]

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Մարտիրոս Սարյանն ասել է . . .

Մարտիրոս Սարյան. մեծն վարպետը

Սարյանի սերն ու մուսան՝ Լուսիկը…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

01:21 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Marca. «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Նիկո Ուիլյամսի ծառայություններով

01:11 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյանին փոխարինելու համար «Ինտերը» տարբերակ է դիտարկում «Բարսայից». Mundo Deportivo

00:57 / 21.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոդրին վերադարձավ. «Ման. Սիթին» հաղթեց Դե Բրույնեի՝ «Էթիհադում» անցկացրած վերջին խաղում

00:19 / 21.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
The Athletic. Ռաֆինյան՝ լավագույն ֆուտբոլիստ, Յամալը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

23:58 / 20.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ալ Իթիհադը» նախավերջին տուրում հաղթեց գոլառատ խաղում

23:26 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Diario Sport. Դիասը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

22:56 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Ալ Հիլալը» մտադիր է եղել թիմ հրավիրել Ինձագիին

22:16 / 20.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոդրին սեպտեմբերից ի վեր առաջին անգամ «Ման. Սիթիի» հայտացուցակում է

21:48 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Բարսելոնան» ու Ռաֆինյան նոր պայմանագիր կստորագրեն

21:24 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Պավլովիչը կվերադառնա Գերմանիայի հավաքական

20:47 / 20.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բելգիայի հավաքականի հայտացուցակը

20:25 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Լիվերպուլի» երեք հարձակվողներ կարող են հեռանալ ակումբից

19:53 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Goal. «Չելսին» կարող է առաջարկ անել «Ռեալին»

19:22 / 20.05.2025 • Ֆուտբոլ

As. Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

18:57 / 20.05.2025 • Թենիս

Մեդվեդև. «Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի»

18:00 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Սյոմինը՝ Թիկնիզյանի հայտարարության մասին. «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները»

17:41 / 20.05.2025 • Ֆուտբոլ

«Նանտը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին

Պաշտոնական
17:25 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Reuters. Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում

16:59 / 20.05.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
«Հատուկ թողարկում». Հարցազրույց Արման Ծառուկյանի հետ

Բացառիկ
16:26 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը

15:54 / 20.05.2025 • Ֆուտբոլ

22 մլն եվրո. «Ինտերը» մոտ է տրանսֆեր համաձայնեցնելուն

15:22 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Պարեխո. «Մբապեն չզարմացրեց, Յամալն ավելի մեծ ներդրում ունի»

14:41 / 20.05.2025 • Բասկետբոլ

Հայաստանի հավաքականի խաղացողի թիմը բանակցում է NBA-ի հետ

14:15 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Ամորիմը մարզաբազա է գնում առավոտյան 7-ին և աշխատում 14 ժամ

13:54 / 20.05.2025 • Խառը մենամարտեր

Սերգեյ Թորոսյան. «Ձյուբայի առավելագույնը փոփ-MMA-ն է»

13:27 / 20.05.2025 • Ֆուտբոլ

As. Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ

12:57 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Յուրգեն Կլոպի գործակալի մեկնաբանությունը գերմանացու՝ «Ռոման» գլխավորելու հնարավորության մասին

12:19 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Հայկական թիմեր և արտասահմանյան 2 ակումբ. SIMON CUP-ի մասնակիցները

11:41 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Թիկնիզյանը կհեռացվի թիմի մարզումներից

11:15 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Բեն Ջեյքոբս. Ֆրիմպոնգը բուժզննում անցավ՝ նոր ակումբ տեղափոխվելու համար

10:55 / 20.05.2025 • Բասկետբոլ

Լավագույն մեկնարկային կազմը պատմության մեջ. Յանիսի ընտրությունը

10:35 / 20.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
La Stampa. Յուրգեն Կլոպը կգլխավորի «Ռոման»

01:07 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Թիկնիզյան. «Մրցաշրջանի ավարտից հետո կխնդրեմ ակումբի ղեկավարությանը թույլ տալ ինձ հեռանալ»

00:56 / 20.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բրայթոնի» տպավորիչ քամբեքը «Լիվերպուլի» դեմ խաղում

00:10 / 20.05.2025 • Ֆուտբոլ

Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել մոսկովյան դերբիում

23:35 / 19.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ալ Նասրի» տարբերանշանը փոխվել է

23:10 / 19.05.2025 • Ֆուտբոլ

Տեր Շտեգենի զարմանալի վիճակագրությունը «Վիլյառեալի» դեմ խաղում

22:42 / 19.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ամորիմը «Ման. Յունայթեդի» ղեկին ԱՊԼ-ում պարտվել է նույնքան, որքան նախորդ 5 տարիներին Պորտուգալիայի առաջնությունում

22:16 / 19.05.2025 • Վոլեյբոլ

fastnews-photo-icon
ՖԻՄԱ-ն դարձել է վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն

21:34 / 19.05.2025 • Ֆուտբոլ

Տուլայի «Արսենալը» հաստատել է` Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ