Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Ռեալի», իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Մայքլ Էսիենն ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգի մարզչական արտոնագիր է ստացել։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 41-ամյա մասնագետը պատրաստ է առաջարկներ լսել ու գլխավորել որևէ ակումբ։
Գանացի Էսիենը 2020 սեպտեմբերից ընդգրկված է դանիական «Նորշելանի» մարզչական շտաբում և արդեն աշխատել է երեք տարբեր մասնագետների հետ։