NBA-ի 6-ակի չեմպիոն, ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկներն աճուրդում վաճառվել են 1,38 միլիոն դոլարով, հայտնում է Basketball News-ը:
Այդ մարզակոշիկներով Ջորդանը խաղացել էր «Յուտա Ջազի» դեմ 1997 թվականին կայացած NBA-ի եզրափակիչ սերիայի 5-րդ մրցավեճում։
Ամերիկացին այդ խաղում վատառողջ էր դուրս եկել խաղահրապարակ, բայց 44 րոպեում վաստակել էր 38 միավոր, գրանցել 7 ռեբաունդ ու կատարել 5 ասիստ՝ օգնելով «Չիկագո Բուլզին» շարքում առաջ անցնել հաշվի մեջ (3-2): «Չիկագոն» այդ մրցաշրջանում դարձել էր NBA-ի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջորդանը «Չիկագոյի» գույները պաշտպանել էր 1984-1998 թվականներին: