Logo

Մբապեն 21-րդ դարում «Բարսային» երրորդ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է

16:54 / 27.10.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գրավել է «Բարսելոնայի» դարպասը` գրանցելով տպավորիչ ցուցանիշ, հայտնում է Opta-ն։

Ֆրանսիացի հարձակվողը 21-րդ դարում դարձել է կատալոնական ակումբի դեմ խաղերում երրորդ ամենաշատ գոլ (12) խփած ֆուտբոլիստը։

Այդ ցուցանիշով նա զիջում է միայն «Արքայական ակումբի» նախկին հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին (34 խաղ, 20 գոլ) և Կարիմ Բենզեմային (46 խաղ, 16 գոլ)։

Ի դեպ, Մբապեն «Բլաուգրանայի» դեմ անցկացրել է ընդամենը 9 խաղ։

«Ռեալը» «Էլ Կլասիկոյում» հաղթել է 2-1 հաշվով և 27 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն  է։ «Բարսելոնան» 22 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ