«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին առաջիկա օրերին որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ, գրում է ինսայդեր Դավիդ Օրնշտեյնը:
Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի մեկ այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է 38-ամյա արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն:
Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: