Logo

Մեսին նշել է կատալոնական կարիերայի 2 կարևոր մարդկանց

12:13 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսին նշել է այն անձնավորություններին, որոնք կարևոր դեր են խաղացել իր կատալոնական կարիերայում:

««Բարսելոնայում» երկու անձնավորություն կային, որոնք տարբեր պատճառներով մեծ ազդեցություն են թողել ինձ վրա: Պեպը, որովհետև նա իմ մարզիչն է եղել երկար տարիներ: Մենք միասին հասել ենք անհավանական բարձունքների, որոնց մասին չէինք էլ կարող երազել:

Ռոնալդինյոն ընդունեց ինձ, օգնեց հաստատվել հիմնական թիմում: Կնշեմ նաև Ինյեստային, Չավիին, Բուսկետսին, Ալբային և Սուարեսին, բայց Պեպն ու Ռոնալդինյոն ամենակարևոր մարդիկ են իմ կարիերայում»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Մեսին ակումբային կարիերան սկսել է «Բարսելոնայում»: Արգենտինացի ռմբարկուն կապտանռնագույնների կազմում 10 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, 8 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը, 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, նույնքան անգամ էլ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա