Logo

Ռոմանո. Մոդրիչն աշխարհի ակումբային առաջնությունից հետո բուժզննում կանցնի «Միլանում»

12:59 / 12.06.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն աշխարհի ակումբային առաջնությունից հետո բուժզննում կանցնի իտալական «Միլանում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

39-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է առավելագույնս կենտրոնանալ «Արքայական ակումբի» խաղերի վրա, դրա համար էլ խնդրել է գործարքին վերադառնալ մրցաշարից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» մտադիր է 1+1 ձևաչափով պայմանագիր առաջարկել Մոդրիչին, որը մադրիդյան գրանդից հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ