«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներն արձագանքել են Մարկուս Ռեշֆորդի հիանալի ելույթին։
«Նյուքասլի» դեմ խաղից հետո անգլիացին իր ինստագրամյան էջում հրապարակում է կատարել, որտեղ ՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստներ Ալեխանդրո Գառնաչոն, Ռասմուս Հոյլունդն ու Ջեյդոն Սանչոն իրենց աջակցությունն են հայտնել 27-ամյա հարձակվողին։
Ռեշֆորդը վարձակալական հիմունքով է խաղում «Բարսելոնայում», նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


