Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը բացատրել է, թե ինչու է իր թիմը պարտվել Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում:
«Այդ խաղը վերջին մեկուկես տարվա մեջ վատագույնն էր: Մեզ չհերիքեցին ագրեսիվությունն ու ակտիվությունը:
Մի քանի ֆուտբոլիստ չափից շատ պասիվ էր առջևում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է տրամադրվի 100 տոկոսով»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը 21-րդ դարում առաջին անգամ էր պարտվել Պորտուգալիայի թիմին:
Ազգերի լիգա. Պորտուգալիան Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց Գերմանիային և եզրափակիչում է