Իտալիայի չեմպիոն «Նապոլին» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել՝ 0-2 հաշվով սենսացիոն պարտություն կրելով երկրի երրորդ լիգան ներկայացնող «Արեցոյից»։
«Աձուրիից» հանդիպմանը մասնակցել են բոլոր առաջատարները, իսկ թիմի նորեկներ Կևին Դե Բրույնեն, Լորենցո Լուկան, Նոա Լանգը, Սեմ Բյոկեման և Լուկա Մարիանուչին նորամուտն են նշել ակումբում։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին՝ մրցելով Բ Սերիայում հանդես եկող «Կատանազարոյի» դեմ։
Ընկերական հանդիպում
«Նապոլի» - «Արեցո»` 0-2
Էմիլիանո Պատարելո, 38 (11մ), Մուհամեդ Վարելա Ջանակա, 90