Logo

Նկունկուն «Չելսիի» հետ պայմանագիր է համաձայնեցրել

09:25 / 08.12.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի հավաքականի և գերմանական «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան:

25-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբ կտեղափոխվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Կողմերը կստորագրեն 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: «Չելսին» ֆրանսիացու տեղափոխության համար գերմանական ակումբին կվճարի 70 միլիոն եվրո: 

Հիշեցնենք, որ Նկունկուն վնասվածքի պատճառով դուրս էր մնացել աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 17 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ