Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի ավարտի կարիերան ոտքի կոտրվածի պատճառով, հայտնում է Bild-ը:
36-ամյա դարպասապահը մտադիր է շարք վերադառնալ գալիք մրցաշրջանում ու կրկին դառնալ մյունխենյան գրանդի հիմնական դարպասապահը: Նա ցանկանում է մասնակցել Եվրո-2024-ին, որը կանցկացվի Գերմանիայում:
Հիշեցնենք, որ Նոյերը դահուկով սահելիս ոտքի կոտրվածք էր ստացել հանգստի ժամանակ և այլևս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում: Այս ամիս դարպասապահը մասնակցել էր Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որում Գերմանիայի հավաքականը խմբային փուլից հետո ավարտել էր ելույթը։ Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը «Բավարիայի» կազմում մասնակցել է 16 խաղի, բաց թողել 14 գնդակ: