Logo

Պապեն. «Մրցավարները «Ռեալին» վերաբերվում են շատ ավելի մեղմ»

23:55 / 17.09.2025Ֆուտբոլ
null

«Մարսելի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ժան-Պիեռ Պապենը կարծում է, որ մրցավարներն ավելի լավ են վերաբերվում «Ռեալին», քան մյուս ակումբներին, հայտնում է RMC Sport-ը։

«Մրցավարները «Ռեալին» վերաբերվում են շատ ավելի մեղմ։ Նրանք փորձում են ամեն ինչ հարթել։

Երբ տեսնում ես, որ մրցավարը քիչ է մնում գրկախառնվի Կարվախալի հետ նրան կարմիր քարտ ցույց տալուց հետո... Անկեղծ, շատ հարցեր են առաջանում։

Մեդինայի դրվագում նշանակված 11-մետրանոցը չափազանցված էր։ Դա չափազանց շատ է Մադրիդի «Ռեալի» նման ակումբի համար։ Այդ ակումբը խաղեր հաղթելու համար օգնության կարիք չունի, իսկ երբ դժվար պահերին օգնում են, դա, իրոք, չափազանցություն է»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ