UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևը սոցցանցերում գրառում է կատարել` դիմելով մարզական կարիերան ավարտած ամերիկացի մարտիկ Դասթին Պորյեին:
«Շնորհավորում եմ, Դասթին։ Դու իսկապես մեծագույններից ես, որ երբևէ մտել է ութանկյուն։ Պատիվ և արտոնություն էր օկտագոնը քեզ հետ կիսելը»,- գրել է դաղստանցին:
Congratulations, Dustin. You’re truly one of the greatest to ever step into the cage. It was an honor and a privilege to share it with you pic.twitter.com/RQj3fa0yTq
— Makhachev Islam (@MAKHACHEVMMA) July 20, 2025
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Մախաչևը UFC 302-ի տիտղոսային մենամարտում խեղդող հնարքով հաղթել էր Պորյեին:
36-ամյա Պորյեն կարիերայի վերջին մենամարտում պարտվել էր իր հայրենակից Մաքս Հոլոուեյին: