Logo

Պերեսն ու «Ռեալի» ղեկավարության մյուս անդամները տարակարծություն ունեն հաջորդ գլխավոր մարզչի հարցում

16:31 / 01.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ թիմի հաջորդ գլխավոր մարզիչը լինի Մաուրիսիո Պոչետինոն, հաղորդում է TyC Sports-ը:

51-ամյա արգենտինացի մասնագետը Կառլո Անչելոտիին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է: Իտալացի մասնագետը, ըստ ամենայնի, ամռանը կհեռանա «Արքայական ակումբից» ու կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը:

Մադրիդյան գրանդի ղեկավարության շրջանում, սակայն, հաջորդ գլխավոր մարզչի հարցում տարակարծություն կա. ղեկավարության մեծ մասը ցանկանում է, որ թիմը գլխավորի ակումբի լեգենդ Ռաուլը, որն այժմ մարզում է «Կաստիլյան»՝ «Ռեալի» երկրորդ թիմը:

Այս հարցում վերջնական որոշում պետք է կայացնի Ֆլորենտինո Պերեսը, և հենց դրա համար էլ Մաուրիսիո Պոչետինոյի տարբերակն ամենահավանականն է: 

Պոչետինոյի վերջին աշխատավայրը եղել է ֆրանսիական ՊՍԺ-ն, որտեղից հեռացել է 2022 թվականի հուլիսին: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև «Էսպանյոլը», անգլիական «Սաութհեմփթոնն» ու «Տոտենհեմը»: Լոնդոնյան ակումբի ղեկին արգենտինացին անցկացրել է 293 խաղ, տարել 160 հաղթանակ, կրել 73 պարտություն, 60 հանդիպում ավարտել ոչ-ոքի: Պոչետինոն մարզչական կարիերայի ընթացքում նվաճել է 3 տիտղոս, 3-ն էլ՝ ՊՍԺ-ի ղեկին (Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա