Logo

Փարիզ-2024. Ուկրաինան հաղթել է թրասուսեր մրցաձևի կանանց թիմային պայքարում

12:56 / 04.08.2024Սուսերամարտ
null

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարի թրասուսեր մրցաձևի կանանց թիմային պայքարում ոսկե մեդալները նվաճել են ուկրաինուհիները:

Օլգա Խարլանը, Ելենա Կրավացկայան, Ալինա Կոմաշչուկը և Յուլիա Բակաստովան եզրափակիչում 45-42 հաշվով հաղթել են հարավկորեացիներին:

Այս մրցաձևում բրոնզե մեդալակիր են դարձել ճապոնուհիները, որոնք առավելության են հասել Ֆրանսիայի քառյակի նկատմամբ:

Ի դեպ, սա Ուկրաինայի առաջին ոսկե մեդալն է Փարիզ-2024-ում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ