
Հուլիոս Կեսարը սերում է Հուլիոսների հարուստ պատրիկական` արտոնյալ դասի ընտանիքից: Նա հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ է: Հռոմեական Սենատը նրան հռչակել է ցմահ դիկտատոր: Հուլիոս Կեսարի անունը մինչ օրս ասոցացվում է ուժի և իմաստության հետ, նա ամենահայտնի պատմական դեմքերից մեկն է, որի անունը հայտնի է յուրաքանչյուրին։
Մենք առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր, որ արժե իմանալ Հուլիոս Կեսարի մասին։
Ծովահեններն առևանգել էին Հուլիոս Կեսարին մանուկ հասակում…
Նրանք գումար են պահանջում տղային ազատելու համար, սակայն Կեսարը վիրավորվում է, երբ իմանում է, թե ինչքան փոքրիկ գումար են պահանջում ծովահենները: Նա համոզում է ծովահեններին բարձրացնել գումարի չափը և ծովահեններն այդպես էլ անում են: Երբ սպասում էր իր ազատ արձակվելուն, Կեսարն իր ժամանակն անց էր կացնում ծովահենների հետ` մարտարվեստ պարապելով և զրուցելով: Նա խոստնում էր ծովահեններին, որ, երբ իր ետևից գան ու իրեն ազատ արձակեն, նա նավատորմ կհավաքի, կգա ու կսպանի բոլորին: Հետագայում Կեսարն այդպես էլ վարվեց…
Կա վարկած…
ըստ որի «Կեսարյան հատում» բժշկական տերմինը անվանակոչել են հենց ի պատիվ Հուլիոս Կեսարի, քանի որ վերջինս ծնվել է ծնվել էր կեսարյան հատման միջոցով։ Պատմաբանները սկեպտիկորեն են վերաբերում այս վարկածին՝ փաստարկների բացակայության պատճառով։
Ի տարբերություն նախորդ ռազմական և քաղաքական գործիչների՝
Կեսարը չի հալածել քաղաքական հակառակորդներին, այլ աշխատել է իր կողմը գրավել նրանց: Կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը, որը 1582 թ-ին փոխարինվել է Գրիգորյան տոմարով: Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով պետք է արշավեր Հայաստան ու Պարթևստան:
Սակայն..
Մ.թ.ա. 44 թվականի հունվարին Կեսարը, որն արդեն դիկտատոր էր, Սենատի կողմից ստացավ «ցմահ դիկտատոր» կոչումը։ Այս ամենը խախտում է հանրապետական կառույցների սահմանադրական հավասարակշռությունը, իսկ Սենատի որոշ անդամներ կարծում էին, որ այդ ամենը արվում է թագավորական համակարգի վերականգնման համար, ինչը շուրջ 60 սենատորների ստիպում է դիմել դավադրության՝ պահպանելու հանրապետությունը։ Այսպիսով, Հուլիոս Կեսարի սպանությունը կազմակերպվել է Հռոմի մի խումբ սենատորների կողմից, որոնց ղեկավարում էին Մարկոս Բրուտոսը, Գայոս Կասսիոս Լոնգինուսը, Դեցիմուս Յունիուս Բրուտոս Ալբինոսը և Գայոս Տրեբոնիոսը։ Սպանությունը տեղի է ունեցել մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15-ին Հռոմում՝ Պոմպեոսի կուրիայում, որտեղ կայանում էր Սենատի հերթական նիստը։ Դավադրությանը մասնակցել են շուրջ 60 սենատորներ, որոնք իրենց անվանում էին «Ազատարարներ»…
Չնայած դավադրության հաջողությանը՝ դավադիրները չկարողացան վերականգնել հանրապետության պետական կառույցները, ընդհակառակը, սկսվեց քաղաքացիական պատերազմ…
+ փաստ
Հուլիոս Կեսարը սկսել է պսակ կրել, որպեսզի թաքցնի սկսված մազաթափությունը: