Logo

ՊՍՎ-ն` Նիդերլանդների 26-ակի չեմպիոն

18:48 / 18.05.2025Ֆուտբոլ
null

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։

Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց Ռոտերդամի «Սպարտային»։

Պետեր Բոսի գլխավորած թիմից չեմպիոնական խաղում գոլ խփեցին նաև անվանի խաղացողներ Իվան Պերիշիչն ու Լյուկ դե Յոնգը։

ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։

ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» հետ էր 9 միավորով, սակայն մայրաքաղաքային ակումբը վերջին 6 խաղում միայն երկու հաղթանակ տարավ` կորցնելով 10 միավոր։

Նիդերլանդների Էրեդիվիզի, 34-րդ տուր

«Սպարտա» - ՊՍՎ` 1-3 (տեսանյութ)

Գեյվայ Զեխիել, 52 - Իվան Պերիշիչ, 27, Լյուկ դե Յոնգ, 58, Մալիկ Թիլման, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ