ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը ձախ ձեռքի կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռուս ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է «Ֆլամենգոյի» դեմ Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչում։ Նա խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։
Բրազիլական ակումբի դեմ խաղում Սաֆոնովը հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ 4 սեյվ էր կատարել` օգնելով փարիզյան գրանդին նվաճել տիտղոսը։


