
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը չի համալրի իսպանական «Սևիլիայի» շարքերը։ Գրմանացի ֆուտբոլիստի նկատմամբ անդալուսական թիմը հետաքրքրություն էր ցույց տալիս տևական ժամանակ, սակայն վերջին պահին հրաժարվել է այդ գաղափարից։
L’equipe պարբերականի փոխանցմամբ, «Սևիլիային» խանգարել է գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստի հսկա աշխատավարձը։ Ֆրանսիայի մայրաքաղաքում Դրաքսլերը վաստակում է ամսական 600 հազ․ եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յուլիան Դրաքսլերի ծառայություներով հետաքրքրվում էին գերմանական մի շարք ակումբներ՝ Դորտմունդի «Բորուսիան», «Լապցիգն» ու «Շալկե-04»-ը։