Դանիացի հարձակվող Յուսուֆ Պոուլսենը կարիերան կշարունակի Գերմանիայի Բունդեսլիգայի նորեկ «Համբուրգում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Համբուրգը» 31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար 1 միլիոն եվրո է վճարել։
Պոուլսենը 2013թ. հուլիսից էր հանդես գալիս «Լայպցիգում», 425 խաղում 95 գոլ է խփել, կատարել 66 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։