Logo

Ռանոսը մասնակցել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նախամրցաշրջանային առաջին խաղին

11:20 / 19.07.2025Ֆուտբոլ
null

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում հուլիսի 18-ին մասնակցել է «Էրցգեբիրգե Աուեի» դեմ նախամրցաշրջանային պատրաստության առաջին հանդիպմանը, որն ավարտվել է Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հաղթանակով՝ 3-0:

«Բորուսիան» բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում:

Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինման է մտել երկրորդ կեսի մեկնարկում ու խաղադաշտում անցկացրել մնացած ժամանակահատվածը:

84-րդ րոպեին Ռանոսը մեն-մենակ է դուրս եկել մրցակցի դարպասապահի հետ, բայց չի կարողացել գրավել դարպասը:

«Բորուսիան» հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 22-ին՝ մրցելով ուկրաինական «Մետալիստ 1925»-ի դեմ:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ