Մադրիդի «Ռեալի» մի քանի խաղացողներ միասին են դիտել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Բարսելոնա» պատասխան խաղը, հաղորդում է Marca-ն:
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստները ցանկացել են ուշադրությամբ հետևել կատալոնական թիմի գործողություններին ու նախապատրաստվել առաջիկա «Էլ Կլասիկոյին»:
«Բարսելոնան» երկու խաղերի հանրագումարով պարտվեց «Ինտերին» ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Մխիթարյանն ու խաղընկերները եզրափակիչում են: