Logo

«Ռեալի» նախագահ. «Խոսելուից հետո այս ամռանն այլևս տրանսֆերներ չենք կատարի»

22:41 / 18.06.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ կատալոնական «Էսպանյոլի» հարձակվող Խոսելուին ձեռք բերելուց հետո «Արքայական ակումբ» այս ամռանն այլևս տրանսֆերներ չի կատարի:

- Խոսելուի տեղափոխության գործարքը կայացա՞ծ է:

- Այո՛, նա թիմին կմիանա հաջորդ շաբաթ:

- Կլինե՞ն այլ տրանսֆերներ:

- Ո՛չ,- Պերեսի խոսքը փոխանցում է Madrid Xtra-ն:

Ավարտված մրցաշրջանում Խոսելուն «Էսպանյոլի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 17 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:

Ավելի վաղ մադրիդյան գրանդը 103 միլիոն եվրոյով Դորտմունդի «Բորուսիայից» գնել էր անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերային իրավունքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ