Logo

«Ռեալն» ու Էնդրիկը համաձայնության են հասել

11:04 / 07.12.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալ» մոտ է բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն, հաղորդում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Գործարքը կարող է արժենալ մոտ 70 միլիոն եվրո: 16-ամյա ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցվել է անձնական պայմանագիրը, և կողմերն այս պահին զբաղվում են թղթաբանությամբ: Սպասվում է, որ առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնդրիկի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:

Հիշեցնենք, որ բրազիլացին եվրոպական ակումբ կարող է տեղափոխվել 2024 թվականի հունիսից ոչ շուտ, երբ լրանա նրա 18 տարեկանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ