Logo

The Guardian. «Ռեալը» հետաքրքրված է «Արսենալի» տաղանդի ծառայություններով

17:09 / 29.05.2025Ֆուտբոլ
null

«Արսենալը» վտանգում է կորցնել իր ամենախոստումնալից տաղանդներից մեկին՝ Մայլզ Լուիս-Սկելիին, հայտնում է բրիտանական The Guardian-ը:

Երիտասարդ խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Լուիս-Սկելիի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Կողմերի միջև պայմանագրի երկարաձգման բանակցություններում այժմ դադար է, և դա նաև պայմանավորված է «Ռեալի» հետաքրքրվածությամբ:

17-ամյա Լուիս-Սկելին բեկումնային մրցաշրջան է անցկացրել «Արսենալում»՝ հաստատվելով որպես հիմնական կազմի խաղացող։ Մայլզը նաև իր խաղով վաստակել է Անգլիայի հավաքականում հանդես գալու հրավեր։ Ավարտված մրցաշրջանում Լյուիս-Սկելին «Արսենալի» կազմում մասնակցել է 40 խաղի, խփել 1 գոլ ու կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ