Լոնդոնի «Արսենալը» պատրաստ չէ ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշին, հաղորդում է Record-ը:
Պորտուգալիայի չեմպիոնն իր առաջատարի տրանսֆերի համար պահանջում է 80 միլիոն եվրո, անգլիական ակումբը չունի բավարար ֆինանսական միջոցներ` գործարքն իրականացնելու համար:
«Արսենալը» կփորձի ձեռք բերել գերմանական «Լայպցիգի» սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոյին:
Ավելի վաղ հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Դյոկերեշը նախընտրում է կարիերան շարունակել «Արսենալում»: Միաժամանակ, Շվեդիայի հավաքականի ռմբարկուի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: