Ռեստորատոր և Pinskiy&Co-ի հիմնադիր Անտոն Պինսկին, ռեփեր Տիմաթին (Թիմուր Յունուսով) և սենատոր Արսեն Կանոկովի «Սինդիկա» ընկերությունը կդառնան ամերիկյան Starbucks սրճարանի նոր բիզնես սեփականատերերը Ռուսաստանում։ Այդ մասին Forbes-ին հայտնել է Պինսկին։
Գործարքի պայմանները գործարարը չի հրապարակել՝ ասելով միայն, որ գնման առաջարկով դիմել է դեռևս մարտին։
«Դատելով այն փաստից, որ այժմ փակում ենք գործարքը, մենք արել ենք ամենաճիշտ առաջարկը»,- հավելել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վեդոմոստին», նոր սեփականատերերը իրավունք կստանան վարձակալել Starbucks սրճարանային տարածքը, բայց՝ առանց ընկերության արտադրանքի և տեխնոլոգիաների օգտագործման: Նրանք նույնպես ստիպված կլինեն ռեբրենդինգ կատարել։
- Տիմատին Black Star երաժշտական լեյբլի ստեղծողներից է, այն հիմնադրվել է 2006 թվականին։ Բացի երաժշտական գործունեությունը, ընկերությունը բացել է բուրգերների, վարսավիրանոցների, դաջվածքների սրահների, ավտոլվացման կետերի և սպորտային ակումբների ցանցեր։ 2020 թվականին երգիչը լքեց լեյբլը՝ գրանցելով իր սեփական ընկերությունը՝ Rocket-ը։ Նա պահպանել է հիմնադիր բաժնետոմսերը և իրավունքները «Black Star Burger», «Black Star Karting», «Black Star Karwash» նախագծերում, իսկ «13 Barbershop & Tattoo», «13 Beauty» և «Black Star Fitness» ընկերությունները տեղափոխվել են նրա լիակատար վերահսկողության ներքո: