Logo

RMC Sport. Մբապեն կասկածվում է կաշառքի գործում ներգրավված լինելու համար

19:11 / 17.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կասկածվում է կաշառքի գործում ներգրավված լինելու համար, հաղորդում է RMC Sport-ը:

2022 թվականին Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովելու նպատակով նշանակված ոստիկաններից յուրաքանչյուրը ստացել է 30 հազար եվրո, իսկ նրանց ղեկավարը՝ 60.3 հազար, ընդհանուր գումարը կազմել է 180 հազար եվրո։ 2023 թվականի հունիսին տրված կտրոնի վրա նշված է եղել Ֆրանսիայի հավաքականի ավագ Մբապեի բանկային հաշվի համարը։

Հետաքննության ընթացքում Մբապեն բացատրել է, որ Կատարում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ստացած իր ամբողջ բոնուսը նվիրաբերել է այդ Մունդիալում ֆրանսիացի ֆուտբոլիստների անվտանգության համար պատասխանատու ասոցիացիաներին և թիմի անդամներին։ Խաղացողի շրջապատի խոսքով՝ Մբապեն միշտ նվիրաբերել է ազգային հավաքականում խաղալու համար ստացած բոլոր բոնուսները։ Բոնուսների մի մասը տրվել է այնպիսի ասոցիացիաների, ինչպիսին է «Պրեմիեր դե Կորդեեն», իսկ մնացած մասը՝ Ֆրանսիայի ազգային հավաքականին ուղեկցող անվտանգության աշխատակիցներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ