Առաջիկա օրերին իտալական «Ռոման» կակտիվացնի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հայտնում է Calciomercato-ն։
Հռոմեական ակումբը մտադիր է շարունակել համագործակցությունը 33-ամյա հայ կիսապաշտպանի հետ և կանխել այս ամռանը նրա հեռանալն ազատ գործակալի կարգավիճակով։
«Ռոմայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա հունիսին։