Logo

Ռոբի Ուիլյամսի հեղինակած հիմնը կհնչի ՖԻՖԱ-ի բոլոր մրցաշարերի խաղերից առաջ

00:17 / 15.06.2025Ֆուտբոլ
null

Ռոբի Ուիլյամսը ՖԻՖԱ-ի բոլոր մրցաշարերի համար հիմն է գրել, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Desire անվանումով հիմնի պրեմիերան կկայանա ԱՄՆ-ում մեկնարկող աշխարհի ակումբային առաջնության բացման խաղում, որտեղ կմրցեն «Ինտեր Մայամին» ու Եգիպտոսի «Ալ Ահլին»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 04:00-ին:

Հիմնը հռչակավոր Ռոբի Ուիլյամսի հետ կատարում է իտալացի երգչուհի Լաուրա Պաուզինին:

«Ես մեծացել եմ՝ դիտելով, թե ինչպես են թիմերը մտնում խաղադաշտ, լսում հիմներ, զգում ամբողջ դրաման: Մեծ պատիվ է գրել և ձայնագրել ՖԻՖԱ-ի պաշտոնական հիմնը։

Ես ուզում էի ստեղծել մի բան, որը կարտացոլի այդ ամենը` կիրքը, հուզմունքը, հպարտությունը և պահի վեհությունը խաղի մեկնարկից անմիջապես առաջ», - ասել է Ռոբի Ուիլյամսը։

Հիմնը կհնչի նաև 2026 թվականին կայանալիք աշխարհի առաջնության բոլոր հանդիպումներից առաջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ