Logo

Ռոմանո. «Լիվերպուլն» ԱՊԼ-ի համար ռեկորդային գնով ձեռք կբերի Վիրցին

01:14 / 11.06.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» համաձայնեցրել է «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մերսիսայդյան գրանդի համար գործարքը, պարգևավճարները ներառյալ, կարժենա 150 միլիոն եվրո։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն։

Transfermarkt-ի տվյալներով` գործարքը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Էնցո Ֆեռնանդեսի ռեկորդը։ 2023թ. ձմռանը «Չելսին» արգենտինացի ֆուտբոլիստին «Բենֆիկայից» ձեռք էր բերել 121 միլիոն եվրոյով։

Վիրցը «Բայերում» 197 խաղում 57 գոլ է խփել, 65 ասիստ կատարել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ