«Սանթոսի» վինգեր Նեյմարը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա ֆուտբոլիստը հունիսի 5-ին Covid-19-ի ախտանշաններ է ունեցել, ինչից հետո նա չի մասնակցել թիմի մարզումներին։
Աստղային ֆուտբոլիստը կորոնավիրուսի ևս մեկ թեստ կհանձնի հունիսի 9-ին։
Նեյմարը հունվարին է վերադարձել «Սանթոս», 12 խաղում խփել է 3 գոլ, կատարել 3 ասիստ։