Logo

Ռոմանո. Տեո Էռնանդեսը կտեղափոխվի «Ալ Հիլալ»

13:46 / 07.07.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» պաշտպան Տեո Էռնանդեսը կտեղափոխվի «Ալ Հիլալ», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գործարքի հարցում ամբողջական համաձայնություն ունի և ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 25 միլիոն եվրո։

27-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կստորագրի 3 տարվա պայմանագիր:

Էռնանդեսը «Միլանում» հանդես է գալիս 2019թ. հուլիսից, 262 խաղում խփել է 34 գոլ, կատարել 25 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ