Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը:
Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի:
21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: Այս զույգը հաղթել է տարբեր միջազգային մրցաշարերում:
Հիշեցնենք, որ հաջորդ տարի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան քաղաքում:
Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի