Logo

Խեդիրա. ««Ռեալում» Կրիշտիանուն մի փոքր ավելի զգացմունքային էր, ավելի եսասեր, «Յուվենտուսում» իսկական առաջնորդ էր»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:10 / 04.03.2022ՍՊՈՐՏ
Սամի Խեդիրա

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

Խեդիրան Ռոնալդուի հետ խաղացել է Մադրիդի «Ռեալում» և «Յուվենտուսում»:

«Ես հանդիպեցի 2 տարբեր Կրիշտիանուի: «Ռեալում» նա մի փոքր ավելի երիտասարդ էր, ավելի էմոցիոնալ և եսասեր: Ոչ վատ իմաստով, բայց նա պետք է ինքն իրեն կարգի բերեր: Նա շատ ու շատ գոլեր խփեց և անհավանական էր, բայց իրականում այնքան էլ ազդեցիկ դեր չուներ «Ռեալում»:

Կրիշտիանուի հետ իմ 2-րդ հանդիպումը տեղի ունեցավ «Յուվենտուսում»։ Նա եկավ թիմ, ուներ նույն եսասիրությունը, ուզում էր գոլ խփել, բայց կարողացավ առաջատարի դերն ստանձնել:

Իսկական առաջնորդ էր, դարձել էր թմային խաղացող՝ հասկանալով, որ միայնակ չի կարող գավաթների համար պայքարել:

Ինձ սխալ մի՛ հասկացեք. Մադրիդի «Ռեալում» Ռոնալդուն միշտ եղել է թիմի մի մասը, բայց «Յուվենտուսում» նա հասունացել է: Նա միշտ կենտրոնանում էր խաղի վրա, բայց երբ երեխաներ ունեցավ, ավելի հանգիստ բնավորություն ձեռք բերեց:

Նա այնպիսի մրցակցային ոգի ունի... Մարզումների ժամանակ բոլորը ցանկանում էին հաղթել Կրիշտիանուին»,- Խեդիրայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ