Logo

Սանդրո Բոտիչելի. «Վեներայի ծնունդը». Թե ինչպես սերը հաղթեց բռնությանը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 11.12.2017ՄՇԱԿՈՒՅԹ
1920px Sandro Botticelli   La nascita di Venere   Google Art Project   edited - Սանդրո Բոտիչելի. «Վեներայի ծնունդը». Թե ինչպես սերը հաղթեց բռնությանը

Սանդրո Բոտիչելին իտալացի գեղանկարիչ էր, որն իր կենդանության օրոք բավականին ճանաչված ու հարգված էր Իտալիայում: Նկարիչը նույնիսկ մասնակցել է Հռոմում գտնվող Սիքստինյան կապելլա մատուռի ձևավորման աշխատանքներին: Բոտիչելիի ամենահայտնի աշխատանքներից մեկն է «Վեներայի ծնունդը»:

Այս հայտնի նկարում պատկերված է սիրո աստվածուհին՝ Վեներան, որը խեցու վրա կանգնած մոտենում է ափին: Զեփյուռը՝ արևելյան քամին, փչում է նկարի ձախ կողմից՝ օգնելով Վեներային առաջ շարժվել: Զեփյուռի կողքին է իր կինը՝ Քլորիսը, որը մի նիմֆ է, ում ասոցացնում են գարնան ու ծաղկունքի հետ. այստեղ նրա ուժն արտահայտում են  քամու միջոցով Վեներայի ուղղությամբ «թռչող» ծաղիկները: Նկարի աջ կողմում տեսնում ենք նաև նկարի 4-րդ «հերոսին»՝ եղանակների աստվածուհուն, որը պատրաստ է ծածկել ու իր գիրկն ընդունել նորածին Վեներային:

1497թ.-ին վանական ու հեղափոխիչ Ջիրոլամո Սավոնարոլան հավաքեց քրիստոնիաներին ու դրդեց, որ վառեն այն բոլոր արվեստի գործերը, որ ինչ-որ կերպ մեղք էին համարվում: Նկարիչ Բոտիչելին այդ շարժման անդամներից էր ու նրա մի քանի գործ, այդ թվում նաև «Վեներայի ծնունդը», նույնպես այրվելու ենթակա արվեստի աշխատանքների շարքում էին, սակայն ինչ-որ կերպ «Վեներան կարողացավ փրկվել»:

Այնուամենայնից նկարչի համբավն այդ ժամանակաշրջանում աստիճանաբար սկսում էր խամրել այնպիսի նկարիչների շողքի տակ, ինչպիսիք են Միքելանջելոն և Ռաֆայել Սանտին: Բոտիչելիի հանճարի համբավը վերականգնվեց միայն 19րդ դարի վերջում: Սրա համար գլխավոր դեր խաղաց հենց իր ամենահայտնի նկարներից մեկը՝ «Վեներայի ծնունդը»:

Այն հիմնված է Վեներայի ստեղծման դասական միֆի վրա, ըստ որի Քրոնոսը՝ ժամանակի աստվածը, ամորձատում է հորը՝ Ուրանին, ու նետում նրա օրգանները օվկիանոսի մեջ: Սակայն, դրանք կարողանում են բազմանալ ջրում, որտեղից էլ ծնվում է Վեներան:

Շատերը հավատացած են, որ Սանդրո Բոտիչելին Վեներայի կերպարը ստեղծել է համապատասխան Պորտովեներեի Լիգուրիական ափին ծնված Սիմոնետտա Վեսպուչիի տեսքին: Նկարիչը նրան համարում էր Ֆլորենսիայի ամենագեղեցիկ կինն ու իր մի քանի այլ աշխատանք ևս ոգեշնչված են հենց այդ կնոջ կերպարից: Նկարչի սերն անպատասխան էր, սական նա այնքան շատ էր սիրում  Սիմոնետտա Վեսպուչիին, որ մահվանից առաջ խնդրել էր իրեն թաղել այս ամուսնացած ազնվական կնոջ կողքին:

«Վեներայի ծնունդն» ունի նաև իր «քույր-նկարը», որը, չնայած այն բանին, որ նկարվել է «Վեներայի ծնունդից» 4 տարի առաջ, համարվում է դրա շարունակությունը: Այդ նկարի անունն է «Վեներայի թագավորությունը»: Այն ցույց է տալիս, թե ինչ է կատարվել աշխարհում Վեներայի ծնունդից հետո. ամեն ինչ ծաղկել է ու նոր շունչ ստացել: Ասում են՝ այս երկու նկարները փորձում են շեշտել հետևյալը՝ «սերը հաղթում է բռնությանը»:

1920px Botticelli primavera - Սանդրո Բոտիչելի. «Վեներայի ծնունդը». Թե ինչպես սերը հաղթեց բռնությանը


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ