Logo

Սանդրո Պերկովիչ. ««Նոայում» նպատակներն ամենաբարձրն են, բայց մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք»

22:18 / 07.07.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը խոսել են չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մասին:

Սանդրո Պերկովիչ. «Նոայում» նպատակներն ամենաբարձրն են, բայց մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք։ Մեր կենտրոնացվածությունն այս պահին միայն «Բուդուչնոստի» դեմ առաջին հանդիպման վրա է։ Չեմպիոնների լիգան ֆուտբոլային աշխարհում լավագույն մրցաշարն է։ Մենք պետք է շատ լավ նախապատրաստվենք վաղվա խաղին, և ես վստահ եմ, որ մենք պատրաստ ենք»:

Օգնյեն Չանչարևիչ. «Իմ փորձը հուշում է, որ առաջին հանդիպումը միշտ ամենադժվարն է լինում։ Մենք չենք կարող իմանալ, թե ինչ սպասել մեզնից և մեր մրցակցից, բայց վստահ եմ՝ վաղը կտանք մեր առավելագույնը՝ առաջին փուլում հաղթանակի հասնելու համար»:

Մանրամասները` տեսանյութում

Խաղը տեղի կունենա հուլիսի 8-ին Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում, կմեկնարկի ժամը 20:00-ին: Սա «Նոայի» համար առաջին պաշտոնական խաղը կլինի խորվաթ մասնագետի գլխավորությամբ: Այս խաղով հայկական թիմը նորամուտը կնշի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ