«Բավարիայի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն մոտ է «Գալաթասարայ» տեղափոխությանը, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերի միջև բանակցություններն արագ են զարգանում: Թուրքական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ շուտով պայմանագիր կկնքի գերմանացի եզրային հարձակվողի հետ: Այդուհանդերձ, տրանսֆերային այս պայքարում մրցակցությունը մեծ է. մի շարք թիմեր նույնպես ցանկանում են ձեռք բերել Սանեին:
Սանեն շաբաթներ շարունակ բանակցում էր «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում, սակայն մյունխենյան ակումբն ու 29-ամյա ֆուտբոլիստն այդպես էլ չեն եկել համաձայնության: