Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը մոտ է «Օսնաբրյուկ» տրանսֆերին, հայտնում է գերմանական NOZ-ը:
32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա:
«Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական պայմանագրի ժամկետը, և Ադամյանը վերադարձել է «Քյոլն»: