Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Վալենսիա», հայտնում է Relevo-ն:
Իսպանական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն համապատասխան հարցում ուղարկել է «Աթլետիկոյին»՝ առաջարկելով 18-ամսյա վարձակալություն և Սաուլի աշխատավարձի մեծ մասը վճարելու պատրաստակամություն:
Վարձակալական պայմանագրում կարող է ներառվել տրանսֆերը հետագայում գնելու կետ: Սաուլն առաջնային տարբերակ է «Վալենսիայի» համար:
28-ամյա իսպանացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 խաղի, կատարել 1 արդյունավետ փոխանցում: