Հայ բռնցքամարտիկ Սեբաստիան Տերտերյանը նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշել է տպավորիչ հաղթանակով։
24-ամյա Տերտերյանն ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Դասթին Սփենսերին (0-2)։
Մենամարտից հետո Տերտերյանը սոցցանցերում հրապարակում է արել` հաղթանակը նվիրելով վերջերս 39 տարեկանում մահացած, ԱՄՆ-ն ներկայացրած հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանին։
«Այս հաղթանակը նվիրում եմ իսկական լեգենդի։ Բացի ռինգում հաջողություններից, բոլորը նրան կհիշեն՝ որպես մեծ արժեքներ ունեցող մարդու և հայ-ամերիկյան ուժեղ բռնցքամարտիկի, որը համաշխարհային մակարդակի էր հասել։ Նա ոգեշնչման իսկական աղբյուր էր»,- գրել է Տերտերյանը։


