Logo

Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի

14:54 / 07.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է և մասնակցում է հուլիսի 6-ին Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին։

Հայ ֆուտբոլիստը հայտավորված է «24» համարով։ Բուդապեշտը ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 9-ին մրցելով չեխական «Զլինի», հուլիսի 15-ին` գերմանական «Կառլսրուեի» դեմ։

Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024թ. հունվարին, 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Մոսկվայի «Լոկոմոտիվում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ