Logo

Շանհայ. Ռինդերկնեշը նույնպես անակնկալ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

17:58 / 11.10.2025Թենիս
null

Արթուր Ռինդերկնեշը (54-րդ ռակետ) դուրս է եկել Շանհայի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում ֆրանսիացի թենիսիստը 4-6, 6-2, 6-4 հաշվով հաղթել է Դանիիլ Մեդվեդևին (Ռուսաստան, 18-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 31 րոպե։

30-ամյա Ռինդերկնեշը ATP հովանու ներքո անցկացվող մրցաշարերի տիտղոս երբեք չի նվաճել ու երկրորդ անգամ կխաղա եզրափակիչում։

Եզրափակիչում Ռինդերկնեշի մրցակիցը կլինի նրա զարմիկը` Վալենտին Վաշերոն (Մոնակո, 204-րդ ռակետ)։

Մոնեգասկ թենիսիստը նույնպես կիսաեզրափակիչում անակնկալ էր մատուցել` 6-3, 6-4 հաշվով հաղթելով Նովակ Ջոկովիչին (Սերբիա, 5-րդ ռակետ)։

ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ